121751 դիտում
20:39 16-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. 2 անչափահաս երեխաների միայնակ հաշմանդամ մայրիկից պոլիկլինիկայում ուղեգիր տալու համար գումար են պահանջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի թիվ 11 պոլիկլինիկա այցելած 32-ամյա Հռիփսիմե Զաքարյանն այնտեղից վերադարձել է զարմացած իր հանդեպ ցուցաբերած անօրինական վերաբերմունքի պատճառով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հռիփսիմեից պոլիկլինիկայում պահանջել են գումար՝ բժշկական ուղեգիր տրամադրելու համար ( 2000 դրամ):
Կինը ապրում է վարձակալությամբ Արամ Խաչատրյան 99 տան 1 սենյակում, որը մոտ 14 քմ մակերես ունի: Միայնակ մեծացնում է երկու անչափահաս երեխաների, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն. միակ ապրուստի միջոցը թոշակն ու նպաստն է:
Փոքր երեխան՝ որը 2,5 ամսական է, սնվում է կովի կաթով, քանի որ արհեստական կերերը թանկ են և անհասանելի, իսկ մոր կաթով սնվելու դեպքում երեխան նույնպես կարող է հիվանդանալ նույն հիվանդությամբ, ինչով մայրն է հիվանդ:
Վերջում միայնակ մայրը խնդրեց Առողջապահության նախարարությանը ուշադրություն դարձնել այս հարցին և աջակցել, որպեսզի անվճար հետազոտություն անցնի և բուժում ստանա:
Այն սրտացավ ու բարի մարդիկ, որոնք կցանկանան օգնության ձեռք մեկնել դժվարին կացության մեջ հայտնված, ցուրտ ու խոնավ տանը ապրող ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]094-19-99-53[/b]:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8570 դիտում
09:16 02-03-2018
Պոլիկլինիկայում պետպատվերի ուղեգրեր չկան. հաշմանդամ հիվանդներն ահազանգում են. «Հայկական ժամանակ»