Մոսկվայի ավտոճանապարհին BMW մակնիշի ավտոմեքենան ընթացել է 270 կմ/ժ արագությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի օղակաձև ավտոմայրուղում 5-րդ սերիայի BMW ավտոմեքենայով վարորդը մեքենան վարել է 270կմ/ժ արագությամբ և միաժամանակ տեսանկարել տեղի ունեցածը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Մեծ արագության սիրահար վարորդը տեսանյութը տեղադրել է համացանցում:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:
Նշվում է, որ առավելագույն արագությունը Մոսկվայի օղակաձև ավտոմայրուղում կազմում է 110կմ/ժ արագություն:
Ներկայացնում ենք տեսանյութը: