3803 դիտում
16:50 17-10-2017
Ուժգին քամու վնասների վերաբերյալ «911» ծառայություն ստացված ահազանգերը
Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում գրանցված ուժգին քամու հասցրած վնասներն են, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել թիվ 63 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Լոռու Մարզի Ստեփանավան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սուրբ Նշան փողոցում այրվում են գազատար խողովակի վրա ընկած էլ. լարեր:
Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով շրջվել է 3 էլ. սյուն (1-ը՝ փայտյա, 2-ը՝ բետոնե) և վնասվել գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 գծամետր մալուխ:
Նմանատիպ նյութեր
4281 դիտում
22:46 23-05-2016
Տարոն Մարգարյանի հանձնարությամբ վերացվում են ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները
1540 դիտում
18:35 30-05-2016
Ուժգին քամու պատճառած վնասների վերացման աշխատանքները հիմնականում ավարտվել են