30018 դիտում
15:29 17-10-2017
Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի դպրոցի 33-ամյա տնօրենը կասկածվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունից ՀՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին մասի և 314 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործ է փոխանցվել։
Ինչպես նշված քր.գործը հարուցվել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Տաթիկ Մնացականյանի նկատմամբ։
Պարզվել է, որ նա, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, իր պաշտոնական դիրքը ծառայողական շահերին դեմ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, փաստացի կրթություն չստանալու և ավարտական քննություններ չհանձնելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում և ավարտական քննական արձանագրություններում, ինչպես նաև 9-րդ դասարանի դասամատյանում, ինչի հիման վրա տնօրեն Տ. ՄՆացականյանը անձամբ կազմել և հանձնել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ հանդիսացող հիմնական կրթության կեղծ վկայական և այն տվել է իր համագյուղացի՝ 16-ամյա Սուրեն Քյալաշյանին։
Արագածոտնի մարզի քննչական վարչությունում քննություն է սկսվել նշված փաստով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
46516 դիտում
23:05 21-10-2021
Մութ ամպեր՝ Ճամբարակ համայնքի ղեկավարի գլխին. նա կասկածվում է մի շարք պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ