41869 դիտում
12:49 18-10-2017
Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. մի խումբ քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, ՃՈ աշխատակիցը վնասազերծել է կրակողին՝ նրանից խլելով զենքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քնչնական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանության-ծեծկռտուքի և հնչած կրակոցի փաստով։
Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանային համալիրի դիմացի ավտոկայանատեղիում, վիճաբանություն է տեղի ունեցել Եղեգիս գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արա Խաչատրյանի, Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Կարեն Հարությունյանի, 55-ամյա Հրահատ Օհանյանի, 39-մյա Արմեն Ղազարյանի միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությանը այնուհետև միացել է Եղեգիս գյուղի բնակիչ՝ 26-ամյա Տիրիթ Հարությունյանը, ով վիճաբանության ժամանակ իր մոտ եղած «ՄՑ-21-12» տիպի 12 տրամաչափի 1 փողանի ողորկափող որսորդական հրացանով օդ է կրակել։
Այդ պահին այնտեղ է եղել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ, Եղեգիս գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Սարգսյանը, ով կարողացել է Տ. Հարությունյանի ձեռքից խլել հրացանը և նրան հեռացնել վիճաբանության վայրից։
Հրացանն առգրավված է և նշանակվել է փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Կ. Հարությունյանն աշխատում է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես զինղեկ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)