4223 դիտում
14:17 18-10-2017
Իտալացիները հետաքրքրված են Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունել է 1964 թվականին հիմնադրված իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը:
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
09:01 25-04-2019
ԱԳՆ գլխավոր քարտուղարը կպատժվի օլիգարխներին ծառայություններ մատուցելու համար. «Ժամանակ»
1309 դիտում
19:09 01-01-2022
ՀԿ-ներին 1 միլիարդ 14 միլիոն դրամ է հատկացվել սոցիալական ծառայություններ մատուցելու համար
Այս բաժնից
568 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
496 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
694 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում