ԱՄՆ Մերիլենդի բիզնես կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի բիզնես կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Эхо Мoсквы ռադիոլրատվականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրաձգության հետևանքով կա 3 զոհ, ևս 2-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Նշվում է, որ հանցագործը փախուստի է դիմել սեփական ավտոմեքենայով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակողը սպանվածների և վիրավորների հետ աշխատում էր նույն շինարարական ընկերությունում:
Այս պահին իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները:
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում: