Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին 31-ամյա վարորդը «Mercedes GL»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնածածկույթի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Թովմասյանը իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնածածկույթի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արթուր Ավագյանը և կրտսեր պարեկ Էրիկ Կարապետյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։