211652_close_icon
views-count6731 դիտում article-date 09:44 20-10-2017

Հրայր Թովմասյանը կփոխարինի ՍԴ անդամին, որ հետո փոխարինի ՍԴ նախագահին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակ­նորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նա­խագահ Հրայր Թովմասյանն է: Արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Թովմասյանը կարող է փոխարինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ով 2018թ. մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, և կրկին օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Բայց մինչև Սահմանադրական դատարանի նախագահ դառնա­լը Հրայր Թովմասյանը պետք է ՍԴ անդամ լինի: Տեսականորեն Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ կարող են նշանակել Գագիկ Հարությունյանի փոխարեն, սակայն իշխանությունը ավելի պատեհ է համարում նրան ՍԴ անդամ նշանակել Կիմ Բալայանի փո­խարեն, որպեսզի մի քանի ամիս լինի ՍԴ շարքային անդամ, և նոր միայն ԱԺ կողմից ընտրվի ՍԴ նախագահ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր