3230 դիտում
11:26 20-10-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ
Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ պրն. Յոհակիմ Գաուկի հետ:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:
Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր կարևոր ներդրումը բերած Գերմանիայի նախկին նախագահի հետ հանդիպման առիթով:
Նորին Սրբությունը տիար Գաուկին նաև ներկայացրեց անկախությունից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:
Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և դրանց հանդեպ հավատարմությունը հասարակությունների կյանքից ներս:
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
09:55 24-04-2015
Հայաստանը ողջունում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը. Է. Նալբանդյան
1656 դիտում
23:16 19-12-2019
Նախագահ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են զինհաշմանդամների հետ
Այս բաժնից
1093 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1186 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1393 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ