Կատալոնիայի հարցում Եվրամիության միջնորդության համար տեղ չկա
Եվրոպական միությունը չի կարող խառնվել Կատալոնիայի հետ ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսին: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/евросоюз-не-предполагает-вмешиваться-в-конфликт-по-каталонии/a-41042097]Deutsche Welle[/url]-ն:
Տուսկն ընդգծել է, որ Եվրամիության միջորդության համար տեղ չկա Մադրիդի և Բարսելոնայի միջև:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, որի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Մադրիդը քվեարկությունը ապօրինի է հայտարարել և սպառնացել լուծարել Կատալոնիայի մարզը: