4623 դիտում
13:30 10-06-2019
Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը. հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ ընտրություններից մեկ օր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց Աբովյանի քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցման մասին, վարչապետն ասաց. «Պետք է քրեական գործերի բովանդակությունն իմանաք և համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի»:
Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուի պարտությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն»:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ հեղափոխությունը դեռ Աբովյան չի հասել: Մեկնաբանելով մարզպետի այս հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինքը այլ կոնտեքստում է դա ասել»:
Հարցին, թե ՔՊ-ի վարկանիշի վրա ինչպես կազդի ընտրություններում պարտությունը, վարչապետը պատասխանեց. «Հեղափոխությունից երկու ամիս անց մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ իշխանության թեկնածուին ոչ ոք չհաղթի»:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:
Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
09:25 06-02-2020
Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ․ «168 ժամ»
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1513 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am