Չեխիայում խորհրդարանական ընտրություններ են
Չեխիայում այսօր սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Ժամը 14-ից 22-ը բաց են ընտրատեղամասերը: Ընտրությունները կշարունակվեն նաև վաղը՝ հոկտեմբերի 21-ին ժամը 8-ից 14-ը: Հաղորդում է [url=http://ptel.cz/2017/10/v-chexii-startuyut-vybory-novogo-sostava-palaty-deputatov-parlamenta/]«Պրահայի թելեգրաֆը»[/url]:
Գրանցվել են 31 կուսկացություններ և շարժումներ: Նախնական հարցումների տվյալներով՝ հաղթանակի ամենամեծ հավակնորդը ANO աջակենտրոն պոպուլիստական շարժումն է՝ միլիարդատեր և ֆինանսների նախկին նախարար Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ նրա վարկանիշը գնահատվել է 25%: Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները՝ նախկին իշխող կոալիցիայի առաջատար կուսակցությունը 13 % վարկանիշով:
Խորհրդարան անցնելու շանս ունեն ընդհանուր առմամբ տասը կուսակցություններ՝ այդ թվում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող ուժեր՝ Տոմիո Օկամուրայի գլխավորած ազգայնականները և կոմունիստները:
Անդրեյ Բաբիշը նույնպես քննադատում է Եվրամիությանը՝ մասնավորապես միգրացիոն քաղաքականության համար, սակայն կողմ է Չեխիայի Եվրամիությանը անդամակցելուն:
Չեխ փորձագետները կարծում են, որ Բաբիշը չի համապատասխանում վարչապետի պաշտոնին՝ հաշվի առնելով նրա դեմ հարուցված քրեական գործերը, որոնցով նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ: Չնայած այդ հանգամանքին՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանը խոստացել է ANO շարժման հաղթանակի դեպքում Բաբիշին վարչապետ նշանակել: