65726 դիտում
20:49 21-10-2017
ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ կրակոց արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել են [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/21/1080368/]երեկ[/url]՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ գազային ատրճանակից կրակոց արձակած անձի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սամսոնյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն. Սամսոնյանը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցն արձակել է ինքը՝ իր մոտ եղած «Կոլտ» մակնիշի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից:
Ն. Սամսոնյանը ներկայացրել է ատրճանակը՝ 5 փամփուշտով: Ատրճանակը առգրավված է, նշանակվել է փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ն. Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահն է, իր շան հետ զբոսնելիս է եղել, երբ մեկ այլ քաղաքացի էլ իր շան հետ է զբոսնելիս եղել: Նարեկը խնդրել է այդ աղջկան, որպեսզի շանը պահի, որպեսզի չհարձակվի իր «Խասկի» շան վրա: Տեսնելով, որ իր հորդորը անպատասխան է մնում, շանը վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ է կրակել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ը, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Լիլիթ Ե.-ի շան ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկացվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին ու դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մազմանյանի գլխավորությամբ Սաֆարյան փողոցում հայտնաբերել է գազային ատրճանակից կրակված 1 փամփուշտ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կրակողին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2996 դիտում
16:16 08-07-2020
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել Ոստիկանություն. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8822 դիտում
20:40 28-01-2020
Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ