Տրամպը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավատում է իր մասին «ֆեյք» լուրերին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավատում են իր մասին ԶԼՄ-ներում հրապարակվող կեղծ նյութերին:
Հերթական անգամ դժգոհելով «ֆեյք» նորություններից, Տրամպը, սակայն՝ չի ասել, թե որտեղից է վերցրել նման վիճակագրությունը:
«Մարդկանց 46%-ը հավատում է կեղծ պատմություններին, որոնք հրապարակում ու հեռարձակում են լրատվամիջոցները: Ավելի վատն են ֆեյք նորությունները», գրել է Տրամպը իր միկրոբլոգում:
Նշենք, որ Տրամպը դեռ մինչև երդման արարողությունը բազմիցս է քննադատել մի շարք ամերիկյան լրատվամիջոցներին: Մասնավորապես, CNN-ի թղթակցին նա մեղադրել էր, թե վերջինս «ամենասարսափելի, ֆեյք նորություններ տարածող կազմակերպության» ներկայացուցիչ է, իսկ The New York Times и Politico պարբերականների լրագրողներին չէին թույլատրել ամերիկյան ղեկավարի մամուլի ասուլիսին: