211652_close_icon
views-count30002 դիտում article-date 14:46 23-10-2017

«Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Դուքենդո կարատեի ֆեդերացիայի կազմակերպած Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Դուքենդո կարատեյի ֆեդերացիայի կազմակերպած Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված առաջնություն՝որն անցկացվում է 3-րդ անգամ: Առաջնությանը մասնակցում էին 7-ից 14 տարեկան 700-ից ավելի մարզիկներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից: Մրցաշարի կազմակերպիչը Տիգրան Հովհաննիսյանն էր, գլխավոր մրցավարը՝ Խաչիկ Նարգիզյանը, օգնականը՝ Նորայր Ավետիսյանը: Ֆեդերացիայի կողքին մշտապես լինելու համար Դուքենդոյի Ֆեդերացիան հանձնեց շնորհակալագրեր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության տնօրեն Դավիթ Ավետիսյանին, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին և այլոց: «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական ՀԿ-ն էլ պատվոգիր և գավաթ հանձնեց Դուքենդոյի Հայաստանի Ֆեդերացիային: Այնուհետև առաջնությունը հայտարարվեց բացված և մրցագորգերի վրա սկսվեց պայքարը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 620+
620+

Նմանատիպ նյութեր