107908 դիտում
19:25 23-10-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Երևան –Արմավիր ճանապարհին, բախվել են Nissan-ն ու 06-ը, կա զոհ. ժամանել են վաշտի հրամանատարը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ , ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մոտ 500 մետրից:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Nissan-ում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Էջմիածնի քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը:
***
[color=#CC0000]24.10.2017
09:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Nissan Altima-ն վարել է Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Վասիլ Հարությունյանը, իսկ «Վազ 2106»-ը՝ Հայթաղ գյուղի բնակիչ, 57-ամյա Վարուժան Նիկողոսյանը, ով, ըստ տեղեկությունների, դրսում իր մեքենայի մոտ կանգնած է եղել, երբ Վ. Հարությունյանը Nissan-ով բախվել է նրան և ավտոմեքենային։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Վ. Հարությունյանն աշխատում է «Տարոն Ավիա» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական մասի տնօրեն։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+