31963 դիտում
22:10 26-07-2022
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կա վիրավոր, ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարը, Ճամբարակի ոստիկանապետն ու Սևանի քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 17։20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Գ-ի վարած Vօlkswagen Caddy և Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մուշեղ Ե-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միքայել Միքայելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Մխեյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մխեյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+