3891 դիտում
21:52 23-10-2017
Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կինը ներգրավվել է որպես կասկածյալ՝ գումարի դիմաց իր նորածին երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար:
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին կինը բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի զույգի խնամակալությանը, ապա պահանջել և որոշ ժամանակ հետո ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Երեխայի կենսաբանական մոր նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]
ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
2396 դիտում
20:35 01-06-2017
Տուլայի բնակչուհին կասկածվում է նորածին երեխային սպանելու մեջ
Այս բաժնից
661 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
757 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
613 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում