5198 դիտում
19:33 24-10-2017
Առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող առևտրի օբյեկտ հասարակական նշանակության գույքը ֆիզիկական անձի կողմից օտարվել է 40 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով: Մինչդեռ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկությունների համաձայն նշված գույքի գույքհարկով հարկման նպատակով որոշվող արժեքը կազմել է 254 396 203 ՀՀ դրամ:
Հիշյալ գործարքի մասով ավելացված արժեքի հարկի 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվարկում արտացոլվել է 43 650 000 ՀՀ դրամի շրջանառություն, որի արդյունքում հաշվարկվել է 8 730 000 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ: Սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վերլուծության թիվ 1 բաժնի աշխատակիցների կողմից կազմված տեղեկանքի համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի հիման վրա վերոգրյալ գործարքի արդյունքում 2017 թվականի 1-ին եռամսյակի հիշյալ հաշվարկում պակաս է ներկայացվել 152 396 203 ՀՀ դրամի հարկվող շրջանառություն և 30479241 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ: Հիշյալ գործարքից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով 2017 թվականի 1-ին եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկում մտցվել է ակնհայտ կեղծ տվյալ:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
6813 դիտում
22:00 03-11-2017
Առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
1300 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
862 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար