8983 դիտում
10:28 25-10-2017
Երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը անդամակցել է մասոնական կազմակերպությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս «Ռոթարի» մասոնական կազմակերպությանն է անդամակցել պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայելյանն ասել է, թե ինքը հասցրել է մասնակցել մոտ 10 հավաքների, ծանոթացել է կազմակերպության գործունեությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել, նա պատասխանել է. «Միայն այն ծրագրերի շուրջ, որոնք այս պահին արվում են: Օրինակ՝ նախորդ անգամ մի կին ներկայացրեց իր կազմակերպած միջոցառումը և հարցրեց, թե ինչով կարող է ակումբն օգնել իրեն: Նա ցանկանում էր աուտիզմով հիվանդ երեխաների համար ինչ-որ հետաքրքիր բան անել, որ կապի միջոցներն ավելի հասանելի լինեն: Այսինքն՝ մարդիկ սկսում են օգնել ինչ-որ մեկին, ով օգնությունը խնդրում է»:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս տարվա հոկտեմբերի 13-ին Երևանում ընդունեց «Ռոթարի» ակումբի ներկայացուցիչներին, որոնց անուններն, ի դեպ, նշված չէին պաշտոնական հաղորդագրության մեջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2978 դիտում
09:52 03-05-2017
«Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել. «Ժողովուրդ»
1715 դիտում
11:26 24-06-2016
Ի՞նչն է դեղագետ Արամ MP3-ին դարձրել երգիչ, դերասան ու հումորիստ. տեսանյութ
1623 դիտում
13:10 27-04-2017
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Աբբասին
Այս բաժնից
2287 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1804 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»