16506 դիտում
11:59 08-01-2025
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է իր առջև հայտնված կովին, ապա բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել. վարորդը եղել է սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Թաթուլ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.9 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել է ճանապարհի մեջտեղում հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատկակիցները և ըստ հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրաանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Հարվածի հետևանքով խոշոր եղջերավոր անասունը սատկել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, ապա ճանապարհից հեռացրել երկաթե արգելապատնեշը:
Պարեկային ծառայությունը պարզում է խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+