6936 դիտում
20:54 25-10-2017
Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը, որի մասին տեղեկատվությունը տեղադրված է հիմնադրամի www.himnadram.org կայքէջում: Համաձայն մրցույթի պայմանների, դիմողը կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2015-2017 թթ. ընթացքում: Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:
ՀՀ Նախագահի մրցանակի հայտերը կընդունվեն 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ երիտասարդական մրցանակների հայտերը` 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու և մրցույթի պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն կամ այցելել հիմնադրամի կայքէջ՝ www.himnadram.org:
Նմանատիպ նյութեր
3167 դիտում
14:35 23-11-2017
Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը
Այս բաժնից
526 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
712 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1456 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն