19729 դիտում
22:10 23-10-2018
Պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով. Զինված ուժերի մի քանի բարձրաստիճան սպաներ ենթարկվել են կարգապահական տույժի. Արծրուն Հովհաննիսյան
Զինված ուժերի մի քանի բարձրաստիճան սպաներ ենթարկվել են կարգապահական տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ` N զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Ա.Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է.Ն.Կանդայանը, N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա.Զ.Խաչատրյանը ենթարկվել են կարգապահական տույժի, պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
23641 դիտում
09:19 26-10-2017
Խուճապ. բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնի իջեցում է սպասվում. «Ժամանակ»
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»