4978 դիտում
10:43 26-10-2017
Հարցազրույց, ոչ թե «դեմքին թռնել» կամ «պորտը տեղը դնել». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Խորհրդարանական միջանցքներում պաշտոնյաները և լրագրողները երբեմն ընդհարվում են` հիմնականում այն պատճառով, որ առաջինները հաճախ չեն ցանկանում պատասխանել հարցերին, իսկ երկրորդները «վիզ են դնում» այդ պատասխանները ստանալու համար: Երկուշաբթի նման միջադեպ տեղի ունեցավ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Լրագրողներն իրենց գործն են անում, նրանց նպատակը նյութ ստանալն է: Նաև պետք է հաշվի առնել համացանցային լրագրության առանձնահատկությունները, երբ խուսանավող պաշտոնյայի հետևից վազելը, «ախրանայի» դիմադրությունը հաղթահարելը ու «սուր հարցեր» հնչեցնելը YouTube-ում զգալիորեն ավելի շատ դիտումներ կբերի, քան ցանկացած նախարարի ցանկացած հարցի պատասխան:
Պաշտոնյաները պետք է այդ ամենը հաշվի առնեն և բոլոր պարագաներում դրսևորեն զսպվածություն և համբերատարություն: Ես վստահ եմ, ավելի լավ է` լինեն հարյուրավոր կայքեր, հարյուրավոր հակադիր կարծիքներ, հարյուրավոր լրագրողներ և հարյուրավոր հարցեր` երբեմն թարսուշիտակ և «անտակտ», քան լինի «ակադեմիական անդորր»` բրեժնևյան լճացմանը հատուկ «փոխըմբռնման մթնոլորտով»: Կամ մեկը, կամ մյուսը` այստեղ միջինը չկա:
Մի երկու փոքրիկ նկատառում էլ լրագրողների հետ կապված: «Այնպիսի տպավորություն է, որ դուք չեք տիրապետում իրավիճակին»` դա, ինձ թվում է, հարց չէ, դա պնդում է, պաշտպանության նախարարի դեպքում մեղադրանք է, որը հարցազրույցի ժանրի մեջ չի տեղավորվում: Լրագրողը կարող է, իհարկե, վերլուծություն կամ մեկնաբանություն գրել, որտեղ կզետեղի այդ պնդումը` ցանկալի է, որոշակի հիմնավորմամբ: Բայց շպրտել այդ մեղադրանքը պաշտոնյայի երեսին` դա, կարծում եմ, ընդդիմադիր քաղաքական գործչի գործ է, բայց ոչ` լրագրողի:
Երբ մենք հարցազրույց ենք վերցնում պաշտոնյայից կամ ցանկացած այլ մարդուց, մեր նպատակն է, որքան հասկանում եմ, տվյալ անձնավորության դիրքորոշումը մեր սպառողներին ներկայացնելը, ոչ թե նրա «դեմքին թռնելը» կամ «պորտը տեղը դնելը: Եթե նա հրաժարվում է դիրքորոշում հայտնել, դա, իհարկե, հիասթափեցնող է, պետք է այդ ցավալի փաստն արձանագրել, բայց, ի վերջո՝ դա նրա իրավունքն է:
Մի բան էլ ասեմ` թող իմ երիտասարդ գործընկերները չնեղանան: Խորհրդարանական լրագրող լինելը ինչ-որ «էլիտարության», բարձր որակի նշան չէ, գոռոզանալու, պարծենալու առիթ չէ: Իհարկե, ես գիտեմ, որ գործընկերներից ոմանց մեջ դա ամբիցիաներ է արթնացրել («ինչո՞վ եմ ես պատգամավորներից վատը»), և նրանք, ի վերջո, պատգամավոր դարձան: Բայց սովորական, «դասական» դեպքում այդ աշխատանքը որևէ ձևով մեզ չպիտի մոտեցնի քաղաքականությանը, «ընտրյալներին» և «վերնախավին»:
Խորհրդարանի աշխատանքը լրագրողական «պատմության» նույնպիսի հումք է, որքան Մարկուս Միլերի սպասվող համերգը կամ կյանքի հատակում հայտնված մեկի կյանքը: Գուցե այդ «արտախորհրդարանական պատմությունները» նույնիսկ ավելի հետաքրքիր են: Պատմողից է կախված»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9301 դիտում
15:22 14-04-2014
Ինչպես «գոլդ» համարանիշներով G-wagen-ի սափրագլուխ վարորդի «պորտը տեղը դնել». տեսանյութ
5690 դիտում
19:18 29-01-2020
Լարիսա Մինասյանը Նիկոլի պորտը տեղը դրեց
1803 դիտում
10:45 15-10-2022
Դիվանագիտությունը գոռգոռալու և «պորտը տեղը դնելու» արվեստ չէ․ «Փաստ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»