1806 դիտում
10:45 15-10-2022
Դիվանագիտությունը գոռգոռալու և «պորտը տեղը դնելու» արվեստ չէ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի ելույթը մեծ իրարանցում առաջացրեց։ Մերձիշխանական շրջանակներն անմիջապես սկսեցին այն դարձնել դրոշակ՝ նշելով, թե Միրզոյանը շատ հզոր գործիչ է, Լավրովի «պորտը տեղը դրեց», համարյա թե Տիգրան Մեծից հետո նման դիվանագետ չենք ունեցել և այլն։
Իրականում Արարատ Միրզոյանի ելույթը գուցե վատը չէր, դրանում նույնիսկ տեղին ու ճիշտ շեշտադրումներ կային, ու շատերը կարող են համաձայնել դրա հետ, բայց դիվանագիտության նրբությունների համատեքստում խնդիրն այլ է։ Իրականում դիվանագիտությունը ցուցադրականը, գոռգոռալը, բարձր խոսելը կամ մուննաթ գալը չէ, այլ հետևողականորեն պետության շահերն առաջ տանելը և արդյունքներ գրանցելը։ Իսկ այս տիպի հանդիպումների ժամանակ միայն ներքին լսարանի համար հայտարարություններ անելը ոչ մի լավ տեղ չի տանելու։
Ավելին, միշտ չէ, որ ինչ-ինչ ակնհայտ իրողությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց իրավիճակ է փոխվում։ Հնարավոր է՝ մերձիշխանական քարոզչամեքենայի օգնությամբ ներքաղաքական որոշակի դիվիդենտներ հավաքել, բայց դրա փոխարեն երկիրը կկորցնի իր դիրքերը գործընկերների հետ հարաբերություններում։
Նույնիսկ շատ ավելի հզոր պետությունների ղեկավարները իրենց թույլ չեն տալիս դուրս գալ որոշակի կոռեկտության շրջանակներից, իսկ մի՞թե Հայաստանը այնպիսի մեծ հնարավորություններ ունի, որ կարողանա ամպագոռգոռ հայտարարություններ անել կամ մուննաթ գալ, որքան էլ, կրկնում ենք, այդ հայտարարությունների մեջ ակնհայտ ճշմարտություններ լինեն։ Հաշվի առնենք նաև, որ այդպիսի քայլերի արդյունքոմ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները կարող են անցանկալի վիճակում հայտնվել։
Օրինակ՝ հիշում եք, որ դեռևս 2018 թվականին Փաշինյանը հրապարակայնորեն իր դժգոհությունը հայտնեց Բելառուսին այն կապակցությամբ, թե զենք է վաճառում Ադրբեջանին։ Դրան ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարեց. «Ես Պուտինի ներկայությամբ ասացի նրան, Ալիևն էլ էր այնտեղ, ասացի՝ Նիկո՛լ, արի մեկընդմիշտ վերջակետ դնենք այս ամենին. ո՞վ է զենքի վաճառքով առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանի հետ. Ռուսաստանը։
Ասացի՝ բա ինչո՞ւ ես լեզուդ մտցրել..., վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին»։ Եվ հիմա արդեն տեսնում ենք, թե ով հայտնվեց ավելի անհարմար դրության մեջ»։
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9301 դիտում
15:22 14-04-2014
Ինչպես «գոլդ» համարանիշներով G-wagen-ի սափրագլուխ վարորդի «պորտը տեղը դնել». տեսանյութ
4978 դիտում
10:43 26-10-2017
Հարցազրույց, ոչ թե «դեմքին թռնել» կամ «պորտը տեղը դնել». «Առավոտ»
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»