211652_close_icon
views-count77570 դիտում article-date 11:17 26-10-2017

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Infiniti-ն, Opel-ը գլխիվայր շրջվել է. Opel-ի վարորդին օգնության է հասել Infiniti-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են 34-ամյա Մարտին Մելքումյանի վարած Opel մակնիշի 34 ZP 497 համարանիշի և 27-ամյա Նարեկ Մանուկյանի վարած Infiniti մակնիշի 44 QQ 404 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Opel-ը գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է օրվա հերթապահ հետաքննիչը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի վայրում Opel-ի վարորդը ընդունեց իր մեղավորությունը և ԱՊՊԱ-ի գործակալին ու Ճանապարհային Ոստիկանությանը հայտնեց, որ վթարի մեղավորը ինքն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր