Վանի միջնադարյան հայկական Արծվաբեր վանքը վերածվել է աղբավայրի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Թուրքիայի Վան նահանգի Էրչիշի (Արճեշ) Սալմանաղի շրջանում գտնվող 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է:
Ինչպես հաղորդում է թուրքական gazetekarinca.com կայքը, գանձեր որոնողների թիրախում հայտնված վանքը գրեթե ամբողջովին ավերվել է, իսկ մոտակայքում ապրող բնակիչներն այն վերածել են աղբավայրի։
Հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ամենայն հավանականությամբ հիմնադրվել է 627թվականին, իշխան Մժեժ Գնունու կամ Արճեշի քահանա Յեղյա Առաջինի կողմից (703-717) և համարվել է շրջանի 3 կարևոր վանքերից մեկը:
1393 թվականին վանքն ունեցել է 60 աշակերտ։ 19-րդ դարի կեսերին վանքի գմբեթը փլուզվել է, ապա նորից վերականգնվել:
Կայքը նշում է նաև, որ վանքը հարձակման է ենթարկվել 1896 և 1915 թվականներին։