211652_close_icon
views-count1784 դիտում article-date 18:07 08-03-2014

Վանի հայկական եկեղեցին` խոտի, փայտի, գոմաղբի պահեստարան

Վանի նահանգի Չաթաք շրջանի Քորլու գյուղի տարածքում գտնվող երբեմնի հայկական եկեղեցին այսօր շահագործվում է բոլորովին այլ նպատակով, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1319]Ermenihaber.am[/url] կայքը: Եկեղեցին նախկինում 5 տարի ծառայել է որպես դպրոց, իսկ այնուհետև` հնձված խոտի պահեստարան և ոչ միայն: Տեղի մահմեդական բնակիչները հայկական եկեղեցին այժմ օգտագործում են նաև փայտանյութ և կենդանական գոմաղբ պահեստավորելու նպատակով: Եկեղեցին քիչ-քիչ ափլուզվում է և գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1319]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր