31575 դիտում
19:54 27-10-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին Հայաստանում
[b]
Նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6 C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17...+20C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2...-7C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):
[b]Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզի
լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12...+15C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10...-15C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):
[b]
Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+5 C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13...+18C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5...-10C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):
[b]Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17...+20 C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...-5 C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):
[b]
Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8...+10C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6...+7C, լեռնային շրջաններում` +1...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18...+22C, նախալեռնային շրջաններում մինչև +17...+20C, լեռնային շրջաններում` +12...+15C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0...+2C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2...-5 C, լեռնային շրջաններում` -7...-12C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15...+18C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3...-5 C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
9955 դիտում
18:27 31-10-2018
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբեր ամսին
14683 դիտում
13:49 01-11-2019
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբեր ամսին
4556 դիտում
18:21 26-02-2015
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում՝ մարտ ամսին
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»