6388 դիտում
16:58 28-10-2017
XVI կտավի տակ գտնվել է գլխատված Մարի Ստյուարտի դիմանկարի էսքիզը
Լոնդոնում XVI դարի կտավի վերականգնման ժամանակ ներկի վերին շերտի տակ հայտնաբերվել է Շոտլանդիայի թագուհի՝ 1587թ. մահապատժի ենթարկված Մարի Ստյուարտի դիմանկարի էսքիզը: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41779751]BBC[/url]-ին:
Թագուհու էսքիզը հայտնաբերվել է Շոտլանդիայի լորդ-կանցլեր սըր Ջոն Մեյթլենդի դիմանկարի ռենտգեն հետազոտության արդյունքում: Այս կտավը նկարվել է պալատական նկարիչ Ադրիան Վանսոնի կողմից Մարի Ստյուարտի մահապատժից 2 տարի անց, նրա որդու՝ Հակոբ VI-ի (հետագայում՝ թագավոր Հակոբ I) համար:
Մարի Ստյուարտը մեղադրվել է Եղիսաբեթ I թագուհուն սպանելու նպատակով դավադրության մեջ և գլխատվել է 1587թ:
Իսկ Ջոն Մեյթլենդի դիմանկարը, որը նկարվել է Մարի Ստյուարտի մահապատժից 2 տարի անց, գտնվում էր Լոնդոնի Ռւչմոնդ արվարձանի Հեմ-հաուս պալատի ցուցասրահում:
Ջոն Մեյթլենդի դիմանկարն ու նրա ռենտգեն պատկերները առաջիկայում կցուցադրվեն Շոտլանդիայի ազգային պատկերասրահում:
[img]http://shamshyan.com/ups/images/0356135001509177869906833.jpg[/img]
Կտավի ներկի տակ թաքնված թագուհու դիմանկարը հայտնաբերել է ռեստավրատոր Քերոլայն Ռեյը Լոնդոնի Կուրտո գեղարվեստի ինստիտուտից: Այս էսքիզը նման է թագուհու՝ ավելի վաղ նկարված դիմանկարներին: Մարի Ստհուարտի դեմքը հիշեցնում է Նիկոլաս Հիլարդի վրձնին պատկանող կտավները, իսկ նրա խոնարհած գլուխը և ձեռքերի դիրքը կան Շոտանդիայի թագուհու այլ դիմանկարներում:
Նմանատիպ նյութեր
2788 դիտում
15:38 08-12-2015
Մոնա Լիզայի դիմանկարի տակ ևս մեկ դիմանկար է պատկերված. գիտնական
2595 դիտում
23:10 06-05-2016
Քրիստեն Ստյուարտի հայտարարությունը
1890 դիտում
14:50 18-08-2022
Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար
Այս բաժնից
814 դիտում
23:31 20-10-2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա
1390 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
1021 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին