Մոնա Լիզայի դիմանկարի տակ ևս մեկ դիմանկար է պատկերված. գիտնական
Հանրահայտ Մոնա Լիզայի դիմանկարի տակ, որը նկարել է Լեոնարդո դա Վինչին, գտնվել է ևս մեկ պատկեր: Նման հայտարարություն է արել ֆրանսիացի գիտնական հետազոտող Պասկալ Կոտտը, հայտնել է BBC News-ը:
Գիտնականը դիմանկարը հետազոտել է մոտ 10 տարի: Լուվրի թանգարանում, որտեղ գտնվում է դիմանկարը, հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել հայտարարության վերաբերյալ:
Կոտտը 2004 թ-ից նկարն ուսումնասիրելու համար օգտագործել է «շերտերի ուժեղացման» տեխնոլոգիա, որը լույսի բռնկումներն ուղղում է պատկերի վրա, իսկ բռնկումների արտացելանքը տեսագրվում է:
Գիտնականը պնդում է, որ ստացված տվյալներն օգնում են որոշել, թե կտավի շերտերի միջև այլ պատկերներ կան, թե ոչ: Ըստ Կոտտի՝ կտավի տակ իրական Լիզան է պատկերված, իսկ բոլորին հայտնի պատկերն այլ կնոջ դիմանկարն է: