211652_close_icon
views-count14069 դիտում article-date 18:10 28-10-2017

Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը կրկին Արցախում էր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ «Ուսանողներն առաջնագծում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-26-ը բուհի շուրջ 50 ուսանողներ իրականացրին այցելություն դեպի Արցախի Հանրապետություն: Ծրագիրն իրականացվում էր Ուսանողության միջազգային և երիտասարդության համաշխարհային օրերին ընդառաջ՝ տոնական միջոցառումների մեկնարկը երիտասարդական ամենամեծ կազմակերպությունում՝ բանակում ազդարարելու նպատակով: ՀՊՏՀ ուսանողներին միացել էին նաև ներկայացուցիչներ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջից: Նույն օրը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ հանդիպում ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ողջունելով ուսանողներին` ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում պատմական նշանակություն ունեցող դահլիճում, որտեղ ստորագրվել և կնքվել են կարևոր նշանակության մի շարք փաստաթղթեր, որոնց թվում նաև ԱՀ անկախության հռչակագիրը: «Լինելով ՀՊՏՀ նախկին ուսանող` բարձր եմ գնահատում նմանօրինակ նախաձեռնությունները երիտասարդների կողմից, քանի որ մեր բանակի ու զինվորի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր աջակցությունը»,- իր խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի Հանրապետության համար առաջնային նշանակություն ունեցող ռազմավարական բազմաթիվ խնդիրներ՝ այդ թվում տնտեսության, պաշտպանության, կրթության ու մշակույթի մի շարք առօրեական մարտահրավերներ: Քանի որ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի գործունեության առանցքային ուղղություններից է բուհ-բանակ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ուսխորհրդականների հաջորդ կանգառը եղավ Ասկերանի զորամասը, որտեղ էլ հենց գիշերեցին: Այցելության երկրորդ օրը մեկնարկեց զինվորական «վեր կաց»-ով, շարային քայլով, երգով, զինվորների հետ միասին զինվորական ճաշարանում նախաճաշով և իհարկե բարձր տրամադրությամբ, ապա ճանապարհը շարունակվեց դեպի Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում տեղակայված զորամաս, որտեղ ևս զինվորների կողմից ուսանողներն արժանացան ջերմ ընդունելության: Զինվորները, ինչպես մյուս բոլոր այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Ուսանողական խորհրդի կողմից ստացան անակնկալ նվերներ` անձնական հիգիենայի պարագաներով և քաղցրավենիքով լի նվեր-փաթեթների տեսքով: Ուսանողների նախաձեռնությամբ զորամասում կազմակերպվեց նաև տոնական երաժշտական միջոցառում, որն իր ուրախ երգ ու պարով համախմբեց բոլոր երիտասարդներին: Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան ուսանողները վերադարձան Երևան` ողջ կյանքի համար անմոռանալի հիշողություններով ու միմիայն դրական տպավորություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր