211652_close_icon
views-count4443 դիտում article-date 22:37 14-12-2014

Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը դարձավ 20 տարեկան

Ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 11:45-ին ՀՊՏՀ Մեծ հանդիսասրահում կկայանա Ուսանողական խորհրդի 20-ամյակի հանդիսավոր նիստը, իսկ նույն օրը երեկոյան ժամը 17:45-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հոբելյանական միջոցառումների փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատվավոր այլ հյուրեր, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և նախկին ուսխորհրդականներ: Միջոցառման ընթացքում կկայանա «1-ին Ուսանողական Ալիք»-ի կողմից նկարահանված «20 տարի ուսանողի կողքին» ֆիլմի շնորհանդեսն ու անդրանիկ ցուցադրությունը: Այն կպատմի կառույցի անցած ուղու, նվաճումների և Ուսանողական խորհրդի վառ ու դեռևս չբացահայտված դրվագների մասին: Այս ամենին կհաջորդի բազում անակնկալներով լի ծրագիր, կներկայացվի 3 երգի պրեմիերա, ելույթ կունենան հայկական էստրադայի մի շարք երգիչ-երգչուհիներ, հումորիստներ, դերասաններ և հաղորդավարներ:

Նմանատիպ նյութեր