211652_close_icon
views-count7135 դիտում article-date 23:13 28-10-2017

Պայթյուններ և կրակոցներ Սոմալիի նախագահի նստավայրի մոտ. կա 13 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մահապարտ ահաբեկիչը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկչական գործողություն է իրականացրել՝ երկրի նախագահի նստավայրի մոտ: Առաջին պայթյունից հետո երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, որից հետո լսվել են փոխհրաձգության ձայները: Նախնական տվյալներով, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Սոմալիի ոստիկանապետը: Մահապարտը պայթյունն իրականացրել է նախագահական նստավայրի մոտ գտնվող Nashablod Two հյուրանոցի կողքին՝ մեքենայի մեջ տեղադրված ռումբի միջոցով: Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» («Մոջահեդների երիտասարդական շարժում») ահաբեկչական խմբավորումը: Այն ծայրահեղ իսլամական խմբավորում է, որը Սոմալիի տարածքում ձևավորվել է 2004 թվականին: 2008 թվականից սկսած «Աշ-Շաբաբը» պարբբերաբար մահապարտների միջոցով ահաբեկչական գործողություններ է իրականացանում: Խմբավորումը նաև ահաբեկչություններ է իրականացրել այն երկրների տարածքում, որոնք իսլամիստների դեմ պայքարում աջակցում են Սոմալիի օրինական իշխանությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր