211652_close_icon
views-count2941 դիտում article-date 15:59 26-09-2017

Ֆիլիպինների նախագահի նստավայրի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է նախագահի թիկնազորի աշխատակիցը

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նստավայրի մոտ, կրակոցներ են հնչել, ինչի ժամանակ ուժային կառույցի աշխատակից է վիրավորվել։ Այդ մասին հայտնել է CNN Philippines հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել նստավայրին հարակից Մալականանգ այգում։ Դեպքը հաստատել է նախագահի՝ անվտանգությնա ծառայությա հարցերով մամուլի քարտուղար Մայքլ Ակինոն, սակայն մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ ավելի ու երկրի անվտանգության ծառայությունը պաշտոնական հայտարարություն կանի դրա վերաբերյալ։ Reuters-ի տվյալներով՝ միջադեպի ժամանակ նախագահը նստավայրում չի եղել։

Նմանատիպ նյութեր