211652_close_icon
views-count78130 դիտում article-date 10:33 29-10-2017

Երևանում ստահակները գողացել են 53-ամյա քաղաքացու սրճեփը, որի արժեքն է 2 մլն 440 հազար դրամ. գողության պահը ֆիքսել է տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ից միչև հոկտեմբերի 26-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Էրեբունի վարչական շրջանում՝ Գլինկայի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտ տեղադրաված սրճեփը կոտրելով՝ գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, այն պատկանում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 53-ամյա Գալուստ Գալստյանին, ով ստահակների կատարած հանցագործությսան պատճառով կրել է 2 մլն 440 հազար դրամի վնաս: Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոչնչությունների կատարած հանցագործությունը ֆիքսվել է փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից ու եթե Էրեբունու ոստիկանները սրտացավ մոտեցում ցուցաբերեն, հնարավոր կլինի կարճ ժամանակում հայտնաբերել ձրիակերներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր