211652_close_icon
views-count6195 դիտում article-date 13:53 01-11-2017

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է Ճամբարակի հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Ճամբարակ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Յուրա Ավալյանի ուղեկցությամբ, մասնակցել է հիմնանորոգված N-3 մանկապարտեզի բացման արարողությանը: Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարներից, նշելով, որ այս նպատակով հատկացված 162 մլն դրամով հնարավոր է դրձել 120 երեխաների համար ստեղծել ժամանակակից պայմաններ, հավելելով, որ սա մեծ ներդում է ոչ միայն Ճամբարակի այլ ողջ տարածաշրջանի համար: Կ. Բոթոյանը խոսել է նաև Ճամբարակի տարածաշրջանում նախատեսված ծրագրերից և վստահեցրել, որ նմանատիպ միջոցառումների առիթ շատ է լինելու: Բացման արարողությունից հետո Գեղարքունիքի մարզպետը շրջել է մանկապարտեզի տարածքով, զրուցել աշխատակիցների և այնտեղ հաճախող երեխաների ծնողների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր