211652_close_icon
views-count29795 դիտում article-date 16:39 21-10-2017

Շնող համայնքում նշվեց գյուղի օրը, տեղի ունեցավ նաև հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նշվեց Լոռու մարզի Շնող գյուղի օրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ Լոռու մարզպետարանի աշխատակիցներին գյուղի սկզբնամասում աղ ու հացով դիմավորեցին շնողցիները՝ գյուղապետ Դավիթ Ղումաշյանի գլխավորությամբ, ինչից հետո բոլորն ուղևորվեցին Շնողի Սբ. Սարգիս եկեղեցին, որտեղ աղոթք հնչեցվեց և տեղի ունեցավ մոմավառություն։ Այնուհետև գյուղացիները և հյուրերը շարժվեցին դեպի գյուղի վերջերս հիմնանորոգված ու կահավորված մանկապարտեզը, որտեղ էլ տեղի ունեցավ նրա բացման հանդիսավոր արարողությունը։ Մանկապարտեզի սաները նույնպես ավանդական աղ ու հացով ողջունեցին հյուրերին, ինչը օրհնեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը, հնչեցրին երգեր ու հանդես եկան գեղեցիկ պարային կատարումներով։ Նշենք, որ մանկապարտեզը հիմնանորոգվել է «Վալեքս գրուպ»-ի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումները շարունակվեցին Շնողի մշակույթի տանը, որտեղ էլ շնորհակալագրեր հանձնվեցին հովանավորներին։ Գեղեցիկ միջոցառումն այնուհետ տեղափոխվեց մշակույթի տան բակ, որտեղ անցկացվեցին հետաքրքրիր խաղեր։ Բարձր կատարումներով հանդես եկավ Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը։ Մանկապարտեզում տեղադրվել են տեսախցիկներ, և այսուհետ երեխաների ծնողները կարող են օնլայն հետևել մանկապարտեզի անցուդարձին։ Գյուղական կոլորիտով կազմակերպվել էր նաև մեծ հյուրասիրություն։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+

Նմանատիպ նյութեր