46648 դիտում
20:13 01-11-2017
Վայքում մեծ հանդիսավորությամբ բացվեց ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր- խաչքար. բացումը կատարեցին հերոսների մայրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում՝ Վայքի զորամասի հարևանությամբ, մեծ հանդիսավորությամբ բացվեց 2016 թվականի ապրիլյան հերոսամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար, որտեղ ամփոփված են անմահների անունները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին հերոս զինվորների ընտանիքի անդամներ Հայաստանի ողջ տարծքից, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երկրապահ կամավորական միության մեծ թվով անդամներ և վեդեցիներ:
Հուշահամալիրի կառուցման գաղափարը Վայքի ավագանու անդամ Վահե Թադևոսյանինն է: Վերջինս իր անձնական միջոցներից էլ հենց տրամադրել է աշխատանքների իրականացման և մյուս ծախսերը հոգալու համար:
Հուշահամալիրը օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը:
Հուշարձանի տեղադրումը նպատակ ունի հավերժացնելու հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը:
Հուշաքարը խաչի և թրի միաձուլում է և խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիներին:
Հուշարձանի բացումը կատարեցին հերոսների մայրերը, որից հետո հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի մոտ:
Միջոցառմանը շնորհակալագրեր հանձնվեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զինվորների ընտանիքի անդամներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 443+
443+