Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը. «Ամերիկայի ձայն»
«Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունից հետո:- «Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը: Մենք ցանկանում ենք ունենալ արժանիքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ, որը թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4095864.html]«Ամերիկայի ձայն»[/url]: