Թրամփը մտադիր է չեղարկել Green Card-ի վիճակահանությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է չեղարկել Green Card-ի տրամադրման վիճակահանությունը: Այս մասին նա [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1023900404352991232]գրել է[/url] իր Twitter-ում:
Թրամփը ընդգծել է «շղթայական միգրացիայից» ազատվելու անհրաժեշտությունը:
«Պետք է ունենալ սահմանային անվտանգություն, մենք պետք է ազատվենք «շղթայական միգրացիայից», վիճակախաղերից` անցում կատարելով ներգաղթյալների գծով ծառայության կազմակերպած ներգաղթին»,- գրել է Միացյալ Նահանգների նախագահը: