211652_close_icon
views-count11036 դիտում article-date 13:10 02-11-2017

С-400 համակարգերի շուրջ թուրք-ռուսական գործարքի գինը գերազանցում է 2 միլիարդ դոլարը

Թուրքիային C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարելու մասին գործարքը, որը կնքվել է Ռուսաստանի հետ, գերազանցում է 2 մլրդ դոլարը։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովին։ Վերջինս, սակայն, մանրամասներ չի ներկայացրել գործարքից։ Երկու երկրների միջև ստորագրված պայմանագիրը պատրաստ է իրագործման, գործընթացը կիրականացվի առաջիկա 2 տարիներին։ C-400 «Տրիումֆ»-ը մեծ հեռահարության զենիթահրռիթային համակարգ է։ Նախատեսված է ավիացիոն օբյեկտների, թևավոր ու բալիստիկ հրթիռների թիրախավորման համար, կարող է կիրառվել նաև ցամաքային օբյեկտների դեմ։

Նմանատիպ նյութեր