Ռուսաստանը ադրբեջանական լոլիկը հետ է ուղարկել
«Ռոսսելխոզնադզոր»-ը չի ընդունել Ադրբեջանից ներկրված 18 տոննա լոլիկը։ Այդ մասին հաղորդել է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը։
«ՌԴ պետական սահմանի դաղստանյան հատվածում ֆիտոսանիտարական ստուգումից հետո թույլ չի տրվել երկիր ներմուծել 17968 կմ լոլիկը, որը բերվել էր Ադրբեջանից։ Հայտնաբերվել է սերտիֆիկատի կեղծված տեղեկություն, իսկ բեռի տերը վարչական պատասխանատվության է ենթարկվել»,-ասված է հայտարարության մեջ։
Չի բացառվում նաև, որ լոլիկը կարող էր լինել թուրքական, որի ներկրումը արգելված է) և ադբեջանականի անվան տակ փորձել են ներկրել Ռուսաստան։