211652_close_icon
views-count3664 դիտում article-date 10:40 26-11-2016

Թուրքական լոլիկը թույլ չի տալիս հայ ֆերմերներին իրացնել իրենց արտադրանքը. «Հայոց աշխարհ»

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. ««Խայտառակ վիճակ է, Թուրքիայից լոլիկը ներմուծվել է հայկական շուկա, իսկ տեղի ֆերմերները չեն կարողանում իրենց արտադրանքը վաճառել»,- հայտարարել է երեկ «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը: Ըստ նրա, Թուրքիայից ապօրինի ներմուծվող բանջարեղենի պատճառով հայ ֆերմերները մեծ վնասներ են կրում «Ներմուծման համար սահմանին տուրքի գին կա նախատեսված՝ 507 դրամ, բայց երեկ գնացել ենք շուկա, տեսնում ենք թուրքական պոմիդորը վաճառվում է մեկ կգ-ը 500 դրամով այդ ո՞նց է ստացվում այդպես, Թուրքիայում այդ լոլիկը իրենց նվե՞ր են տվել ու ձրի էլ հասել է Հայաստան: Այստեղ դուրս է գալիս մի բան. ոչ մի տուրք էլ սահմանին չեն մուծել, որ այդ գնով են վաճառում: Եթե տուրք վճարեն, անհամեմատ թանկ կլինի շուկայում այդ լոլիկի վաճառքի գինը: Թուրքականը վաճառվում է տեղականից ցածր գնով, տեղական պոմիդորի սպառման գինն այս պահի դրությամբ 600-ից պակաս չպիտի վաճառվի, եթե դրանից պակաս է, արդեն ֆերմերները վնասով կաշխատեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր