211652_close_icon
views-count12448 դիտում article-date 18:32 02-11-2017

Գերմանիայում բուժվելուց հետո փոքրիկ Մարիամիկը կկարողանա քայլել. մայրը դիմում է մեր օգնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փոքրիկ Մարիամիկն արդեն 8 տարեկան է: Նա ծնվել է «ՄՈՒԿ» ախտորոշմամբ և տարիները ցույց են տալիս, որ նրա ծնողների հետևողական լինելու արդյունքում այսօր գրեթե լիովին քայլող աղջիկ է, երբ նա նույնիսկ նստել չէր կարողանում: Բազմաչարչար բուժումների, վիրահատությունների արդյունքում Մարիամիկը, ճիշտ է դեռ մայրիկի օգնությամբ, հաճախում է Երևանի թիվ 57 դպրոց և սովորում է բարձր առաջադիմությամբ: Այսօր նրանք կրկին կանգնել են մեծ խնդրի առաջ, հաջորդիվ բուժումը Գերմանիայի Դաշնությունում շարունակելու համար նրանց պակասում է 10 հազար Եվրո գումար: Ծնողները կրկին դիմում են մեր ողջ հայությանը: Շատ քիչ է մնացել, որ աղջիկը կարողանա քայլել արդեն լրիվ ինքնուրույն: Եկեք միահամուռ օգնենք փոքրիկին, որպեսզի հնարավորություն ունենա բուժումն ավարտելու: [b]ԱՐԱՐԱՏբանկում մայրիկի՝ Կարինե Ադյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 1510021229930100 ՀՀ դրամ 1510021229930149 Եվրո 1510021229930158 ՌԴ ռուբլի SWIFT:ARMCAM22 Մայրիկի հեռախոսահամարն է +37499 277 088:[/b] [i] «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր