211652_close_icon
views-count7605 դիտում article-date 20:08 02-11-2017

Ընթանում են նոյեմբերի 11-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպական աշխատանքները

Նոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ըստ այդմ, ոռոգելի տարածքներում կտնկվի շուրջ 15000 ծառ և թուփ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին նորատունկ ծառերի մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն, այս ծառատեսակներն առավել հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Զանգվածային ծառատունկերի հիմնական վայրերը կլինեն «Փարոսի», Եռաբլուրի անտառ-պուրակները, Տիգրան Մեծ պողոտայի զբոսայգին, Արգավանդի խճուղին և Դավթաշենի ուղեկապ կամրջի շրջակայքը: Առանձնացվել են նաև այն հատվածները, որտեղ համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրման լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն: Մայրաքաղաքը համատեղ ուժերով ևս մեկ անգամ մաքրելու և ծառատունկ իրականացնելու գործին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ: Մասնակիցները տեղերում կապահովվեն անհրաժեշտ պարագաներով և գործիքներով:

Նմանատիպ նյութեր