211652_close_icon
views-count113674 դիտում article-date 13:00 03-11-2017

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի՝ քրեական պատմություններով հարուստ եղբոր տղան իր Mercedes-ով տեղափոխվել է Գորիսի Ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ, Ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով Ոստիկանության Գորիսի բաժին են տեղափոխել Mercedes մակնիշի 003 ՕՕ 03 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված Mercedes-ը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ քրեական պատմություններով հարուստ «Աղալարի Սեյրան» մականվամբ Սեյրան Խաչատրյանի տղային՝ նույնպես քրեական պատմություններով հարուստ, Գորիսում հայտնի անուղղելի Էրիկ Խաչատրյանին, ով Mercedes-ի վրա տեղադրել է Գազ 3102 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները և ազատ «զվռնել է» փողոցներում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գազ 3102-ը հաշվառված է Գորիս քաղաքի Ղարիբջանյան փողոցում գրանցված «Սուպեր-Էլ-Ջի գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր