211652_close_icon
views-count4721 դիտում article-date 10:11 02-04-2015

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ օրերս Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին Տիգրան Խաչատրյանը: Ըստ տրամաբանության՝ եկեղեցու խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքներ, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ: Դրանցից ամննաաղմկահարույցը Ավետիք Բուդաղյանի (որը, ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Լիսկայի ընտանիքի հետ) սպանությունն էր։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր