211652_close_icon
views-count50944 դիտում article-date 20:06 03-11-2017

ՀՀ ՃՈ պետը, տեղակալները և «Սիրողական հեծանվային սպորտ»-ի նախագահն ու փոխնախագահը հեծանվով երթևեկեցին Երևանում՝ մայրաքաղաքը հեծանվային երթևեկության համար է՛լ ավելի հարամարավետ դարձնելու նպատակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը և Հայաստանի «Սիրողական հեծանվային սպորտ»-ը կազմակերպել էին հեծանվային շրջայց Երևանով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սիրողական հեծանվային սպորտ»-ի նախագահ Արման Անտոնյանը, փոխնախագահներ Էրիկ Անթառանյանը, Ալեքսանդր Մելքոնյանը, Ճանապարհային Ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, տեղակալներ Արմեն Խաչատրյանն ու Նորիկ Սարգսյանը Մատենադարանին հարող տարածքից միչև Ճանապարհային Ոստիկանության վարչական շենք երթևեկեցին հեծանվով: Միջոցառումը նպատակ էր հետապնդում, որ Երևանը հարմարեցվի հեծանվով երթևեկելու համար, հայտնաբերվեն խնդիրները և առանձնացվեն հեծանվային երթուղիներ: Արդեն վերջնակետում՝ Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում, քննարկվեցին հետագա անելիքները, ներկայացվեցին ի հայտ եկած խնդիրները: ՀՀ ՃՈ պետը խոստացավ հետամուտ լինել խնդրին, տվեց համապատասխան ցուցումներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր